«Չելսի»-ում լարված են Սարիի ու Նգոլո Կանտեի հարաբերությունները
Ինչպես տեղեկանում ենք անգլիական սպորտային պարբերականներից, Անգլիայի պրեմիեր լիգայի խաղարկության վերջին տուրում Լոնդոնի «Չելսի»-ն պարտվեց «Տոտենհեմ»-ին։
Այդ հանդիպումից հետո Մաուրիսիո Սարրին քննադատել է իր թիմի մի շարք ֆուտբոլիստների՝ մասնավորապես Նգոլո Կանտեին։ Սարրին նշել է, որ Կանտեն չի արել այն, ինչ պետք է աներ։
Ընդգծենք, որ այս տարի լոնդոնյան ակումբի մի շարք ֆուտբոլիստներ խաղում են տարբեր դիրքերում և այդ նորությունը դժվարություններ բերում է ֆուտբոլիստների համար։
Հավելենք, որ այս տարի Կանտեն ավելի շատ խաղում է հարձակման գծում, քան պաշտպանական գծում։