Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստն՝ իտալական ու իսպանական ակումբների մեջտեղում
Մադրիդի «Ռեալ»-ի իսպանացի ֆուտբոլիստ Իսկոն, ամենայն հավանականությամբ, կփոխի իր ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում են իսպանական սպորտային պարբերականները, Իսկոյի ծառայություններով հետաքրքրված են իտալական «Յուվենտուս»-ն ու անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն։
Նշվում է, որ վերջին շրջանում լարվել են մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի ու Իսկոյի հարաբերությունները և դրանով է պայմանավորված, որ Իսկոն հաճախ չի խաղում թիմի մեկնարկային կազմում։
Ընդգծենք, որ Իսկոյի հրաժարագինը կազմում է մոտ 90 միլիոն եվրո։