«Ոչ մի բան չունենք, գործ էլ չկա»․ իջևանաբնակ կինն ունի 4 որդի և բազում խնդիրներ (տեսանյութ)
Տավուշի մարզի Աղավնավանք համայնքի բնակիչ Նոյեմ Գալստյանն այլևս չի կարողանում լավատեսորեն նայել ապագային։ Արդեն 2 տարի նա բնակվում է վարձով բնակարանում․ ամուսինը մեկնել է արտագնա աշխատանքի՝ Նոյեմի խնամքին թողնելով 4 որդուն և պարտքերը։
NEWSPRESS. am-ի հետ զրույցում կինը պատմեց, որ տղաներից մեկին ուղարկել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, իսկ մյուս 3 տղաներն իր խնամքի տակ են։
«Ոչ մի բան չունենք․ ստանում եմ 46 000 դրամ նպաստ, աշխատանք չկա, որ աշխատեմ, տղաներիս պահեմ։ 20 000 դրամ բնակարանի վարձ եմ տալիս, կոմունալ ու ձեռքիս փողը վերջանում ա։ Վատառողջ եմ, բայց պատրաստ եմ աշխատել, եթե գործ լինի։ Նույնիսկ հավաքարարի գործ չկա, աշխատատեղ չկա»,- ասում է Նոյեմ Գալստյանը և հավելում, որ արդեն էլ չգիտի՝ ում դիմի։
Մանրամասները՝ տեսանյութում