Երկնքից աստղեր չեմ իջեցնելու, կախարդական փայտիկ չունեմ, բայց արել ու անելու եմ հնարավոր ամեն ինչ. Ծառուկյանն Իջևանում էր (ֆոտո, վիդեո)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակում եղավ Իջևան քաղաքում: Նրա հանդիպումը իջանցիների հետ անմիջական էր և անկեղծ:
Գագիկ Ծառուկյանը նկատեց, որ ինքը միշտ բարեգործություններ արել է, սակայն միայն բարեգործությամբ գլոբալ հարցեր չեն լուծվի, և շատ հարցերում պետական մոտեցումներ են հարկավոր:
Նրա խոսքով՝ բոլորն էլ ուզում են լավ ապրել, չեն ուզում նպաստ ու օգնություն ստանալ:
«Բոլորն էլ ցանկանում են աշխատել, իրենց ընտանիքը պահել, իրենց լիարժեք երջանիկ զգալ... Երկնքից աստղեր չեմ իջեցնելու, կախարդական փայտիկ չունեմ, բայց արել ու անելու եմ հնարավոր ամեն ինչ»,-ասաց Ծառուկյանը:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում պետք է պայման ու հնարավորություն ստեղծվի, օրենքներ ընդունվեն, որ մարդիկ ցանկություն հայտնեն մեր երկրում ներդրում անելու:
Մանրամասները՝ տեսանյութում.
Ես նրանց նման քաղաքականությամբ չեմ ապրում, ովքեր քաղաքականությունից դուրս են գալիս ու կորչում. Ծառուկյանը եղել է, կա, կմնա
Պարոն Ծառուկյան, Դուք ամենահզոր մարդն եք. իջևանցին՝ Գագիկ Ծառուկյանին