Սերժ Սարգսյանի հովանավորյալ պաշտոնյան քծնում է Փաշինյանին (տեսանյութ)
Մարդու մի տեսակ կա, որ ամեն ինչ պատրաստ է անել հանուն իր պաշտոնի, հանուն իր զբաղեցրած աթոռից չկտրվելու:
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը եկել է բացահայտելու այդպիսի մարդկանց: Նրանցից մեկն ու հերթականն էլ Սերժ Սարգսյանի օրոք նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության պետ աշխատած Ջեմմա Հակոբյանն է:
Ի դեպ, պետք է նշել, որ երկար տարիներ այդ աթոռին նստած տիկինն ապականեց և զրոյին հավասարեցրեց նախագահի կողմից պարգևների և կոչումների հանձնման ինստիտուտը: Եթե նա ունենար այնպիսի կամք, որ ինստիտուտը միայն իրապես արժանիներին տար կոչումներն ու պարգևները, մենք այսօր չէինք ունենա վաստակավոր արտիստ Արմենչիկ, Արման Հովհաննիսյան կամ Թաթա Սիմոնյան:
Ինչևէ, ամեն իշխանությունից իր բաժինը թռցնող սույն տիկինն այսօր էլ սկսել է ինտենսիվորեն քծնել Փաշինյանին ու իր թիմին:
Մինչ հեղափոխությունից հետո հները հրաժարականներ կտային, կլքեին իրենց գրասենյակները, Ջեմմա Հակոբյանը կարողացավ «սադավորել» Փաշինյանի խորհրդականի պաշտոնը: Այո,՛ այո՛, Քոչարյանի, Սարգսյանի ձեռքի տակ մշտապես աշխատած մարդն այսօր կարողանում է խորհուրդներ տալիս Փաշինյանին, թե ինչ խորհուրդ՝ առհասարակ չի լուսաբանվել: Իսկ թե ինչպես է սույն տիկինը հասել վարչապետի խորհրդականի պաշտոնին, հայտնի է իրեն ու մեզ. կրկին քծնելու ճանապարհով, այս անգամ՝ ԱԱԾ տնօրենի մորը՝ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանին՝ աղերսելով իրեն աթոռ տալ։
Ջեմմա Հակոբյանի քծնանքի չափաբաժինն այնքան մեծ է, որ սկսել է թոռնիկի գործոնը առաջ մղել: Քարոզարշավներից մեկի ժամանակ նա երեխայի ձեռքն ինչ-որ նվեր է տալիս և փորձում այն հանձնել Փաշինյանին։ Նպատակը, պարզ է՝ մեկն է՝ շողոքորթել և՛ Վանեցյանի մորը, և՛ Փաշինյանին՝ ամեն գնով պահելու համար աթոռը։
Ներկայացված տեսանյութում երևում է, որ Փաշինյանն անգամ չնկատելու է տալիս Հակոբյանին, սակայն տվյալ դեպքում՝ երեխային օգտագործելը՝ հանուն Փաշինյանի մեկ ժպիտին արժանանալու, սրբապղծություն է: