Աշխարհահռչակ General Motors-ը փակում է իր գործարաններից մի քանիսն ԱՄՆ-ում. Դոնալդ Թրամփը բարկացած է
Ամերիկյան խոշորագույն ավտոարտադրող General Motors ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է փակել ԱՄՆ-ում և Կանադայում գտնվող գործարաններից մի քանիսը:
Իրենց աշխատանքը կկորցնի շուրջ 14 հազար աշխատակից: Ավտոարտադրող ընկերությունը պատրաստվում է կրճատել այն ապրանքների արտադրությունը, որոնք մեծ պահանջարկ չունեն:
Այս նորությունը շատ է բարկացրել Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփին, ով նախկինում բազմիցս հայտարարել է, որ մեծ աջակցություն է ցուցաբերում երկրում գործող ավտոարտադրող ընկերություններին, որոնք խոշոր գործատուներ են:
Նախագահը հորդորել է ընկերությանը՝ չփակել իր գործարանները: Նա նաև հավելել է, որ եթե նրանց արտադրանքը չի վաճառվում, պետք է այնպիսի մեքենաներ ստեղծեն, որ վաճառվի: