Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը վերսկսվեց․ ներկա է գլխավոր դատախազը (ուղիղ)
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը։
Նշենք, որ այստեղ ներկա է նաև Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով այսօր ավելի վաղ ասել է, որ կարծում է՝ հիմքեր կան, որ այս փուլում Քոչարյանը մնա կալանքի տակ: