Ջուլիան Ասանժը բաժանվել է իր կատվից, որ ապաստարան ունենա
WikiLeaks -ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով արդեն վեց տարի է՝ բնակվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, ստիպված է եղել բաժանվել իր կատվից, որպեսզի չզրկվի իր ապաստարանից:
Հոկտեմբերի կեսերին դեսպանատան աշխատակիցները զգուշացրել էին Ասանժին, որ նա ինքը պիտի հետևի իր կատվին՝ կերակրի և մաքրի կատվի հետևից, այլապես կատվին կհեռացնեն դեսպանատան շենքից:
Կատվին վերցրել են Ասանժի երեխաները, ովքեր էլ ժամանակին այն նվիրել էին նրան:
«Նրանք կհանդիպեն ազատության մեջ»,-ասել են երեխաները:
Կատուն մեծ մասսայականություն է վայելում սոցցանցերում, նրա համար նույնիսկ Twitter-ում անձնական էջ են բացել: