Իմ խոսքը գործ է, իսկ իմ առջև դրված խնդիրը՝ տնտեսական հեղափոխությունը. Ծառուկյանը հանդիպեց աբովյանցիների հետ (ֆոտո, վիդեո)
Աբովյանում, քաղաքացիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ, այսօր՝ նոյեմբերի 27-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց՝ իր նպատակը պաշտոն ունենալը չէ, այլ ժողովրդի խնդիրներին պետական մակարդակով լուծում տալը:
Նա նկատեց, որ իր խոսքը միշտ գործ է եղել, իսկ այսօր մեծ խոստումներ չի ուզում տալ, բայց հիշեցնում է, որ երկրին տնտեսական հեղափոխություն է հարկավոր, ու ինքը կարող է նպաստել դրան այնքանով, որքանով կստանա ժողովրդի վստահության քվեն:
Ծառուկյանը նաև պատասխանեց աբովյանցիներին հուզող հարցերին, վերջիններս էլ ԲՀԿ առաջնորդին շնորհավորեցին ծննդյան օրվա կապակցությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում.
Որևէ թիմի թեկնածու իրավունք չունի մրցակցի մասին ավելորդ բան ասել. Ծառուկյան
Աբովյանցիներին խոսք եմ տալիս՝ ռուսական դպրոց եմ կառուցելու. Ծառուկյան