Կրասնոյարսկում դպրոցականները բենզինով «այրել են» իրենց դասընկերոջը
Կրասնոյարսկի ոստիկաններն առայժմ ոչ մի գնահատական չեն տվել համացանցում դպրոցականների կողմից տարածված տեսանյութին, որում մարդ է այրվում։ Այդ մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են բենզին լցնում մի դեռահասի վրա և վառում, ապա կրակմարիչով փորձում հանգցնել բռնկված կրակը, որն առաջին անգամից չի ստացվում։
Դեպքը տեղի է ունեցել մարզադաշտում, որտեղ հիմա սահադաշտ է։ Սահադաշտի ադմինիստրացիան ոչ մի բացատրություն չի տվել պատահած դեպքի մասով։
Տեսանյութի տարածումից հետո ոստիկանությունը գործի է անցել։ Կարճ ժամանակ անց ոստիկանությունը պարզել է, որ «վառվողն» անգամ հիվանդանոց չի ներկայացել։