«Սև ուրբաթին» ռուսները ծախսել են ռեկորդային՝ 17,2 միլիարդ ռուբլի գումար
«Սև ուրթաբին» ռուսները ծախսել են 17,2 միլիարդ ռուբլի։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքում։
Այս տվյալները հաղորդել են ռուսական մի շարք վիճակագրական ընկերություններ։ Առավել շատ ռուսները գնել են կենցաղային տեխնիկա, էլեկտրոնիկա, ավտոմեքենայի պահեստամասեր և հագուստներ։
Ընդգծենք, որ այս տարվա ցուցանիշը 2,5 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, որն էլ ռեկորդային է։