Տարօրինակ դեպք՝ Նոր Զելանդիայում․ մոտ 145 սև դելֆին իրեն ափ է նետել ու սատկել
Ավելի քան 145 սև դելֆին իրեն ափ է նետել Նոր Զելանդիայի ափերին մոտ: Դեպքը տեղի է ունեցել Նոր Զելանդիայի արևմտյան մասում գտնվող Ստյուարտ կղզու հարևանությամբ:
Դելֆինների մեծ մասն արդեն սատկել էր, երբ նրանց հայտնաբերել են, իսկ մյուս մասին քնեցրել են: Շրջակա միջավայրի պահպանման նախարարության ներկայացուցիչն ասել է, որ քիչ հավանական էր, որ կենդանի մնացած դելֆիններին կարող էին բաց օվկիանոս վերադարձնել, այդ իսկ պատճառով իրենք նման ծանր որոշում են կայացրել:
Սա առաջին դեպքը չէ, երբ կետերն ու դելֆինները մասսայական ափ են նետվում Նոր Զելանդիայի մոտ: