Հայտնի է, թե որքան է կազմում Նեյմարի հրաժարագինը
Արդեն մի քանի ամիս է, ինչ «ՊՍԺ»-ի ղեկավարներն ու Նեյմարը ներքին բանակցություններ են վարում բրազիլացու ապագայի շուրջ։ Ինչպես տեղեկանում ենք եվրոպական մի շարք սպորտային պարբերականներից, բրազիլացի Նեյմարն ու փարիզյան ակումբի ղեկավարները համաձայնության են եկել ու սահմանել Նեյմարի հրաժարագինը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ գումարը կկազմի 200 միլիոն եվրո։
Ընդգծենք, որ այս պահի դրությամբ բրազիլացու ծառայություններով հետաքրքրվող թիմը կատալոնական «Բարսելոնա»-ն է, որտեղ ցանկանում են իրենց ֆուտբոլիստին ետ բերել, սակայն պատրաստ չեն այդքան մեծ կլորիկ գումար վճարել նրա համար։