Ձեր գիտակցությունից ջնջեք «ազատամարտիկ» սասուն միքայելյանին. Արշավիր Ղարամյան
Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սասուն Միքայելյանի՝ քարոզարշավի ընթացքում արած հայտարարությանը, թե ժողովրդի տարած հաղթանակն ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտը:
«Այսօր (երեկ-խմբ.), արդեն նախկին ազատամարտիկ՝ սասուն միքայելյանը իր պատկերացմամբ կարևոր «պատմական» հայտարարություն է արել, արցախյան ազատամարտում համայն հայության ձեռք բերած հաղթանակը ստորադասելով ներքաղաքական գործընթացներում ունեցած կուսակցական հաջողություններին, ասել է թե՝ հազարավոր հայորդիների թափած արյունը անարգանքի է ենթարկել:
Դիմում եմ իմ բոլոր մարտական և զինակից ընկերներն ՝
Ձեր գիտակցությունից ջնջեք «ազատամարտիկ» սասուն միքայելյանին»,- մասնավորապես գրել է Ղարամյանը: