Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում՝ երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն. Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՔՊ կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե հեղափոխույան հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը:
«Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը:
Հ. Գ. Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունից», մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր հազարավոր հերոս նահատակների արյամբ կերտված Արցախյան հերոսամարտին»,-գրել է Սենոր Հասրաթյանը: