Երևանում գնացքը վրաերթի է ենթարկել 40 տարեկան քաղաքացու. վերջինս տեղում մահացել է
Նոյեմբերի 25-ին, ժամը 20.30-ին, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ թիվ 1620 գնացքի մեքենավարը Երևանում՝ Սպանդարյան կայարանի 9-րդ կմ երկաթգծի ուղեհատվածում, վրաերթի է ենթարկել մոտ 40 տարեկան անձը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: