Ալաբամա նահանգում ոստիկանները պատահաբար սպանել են անմեղ քաղաքացու
ԱՄՆ Ալաբամա նահանգի Հուվեր քաղաքի ոստիկանությունը առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության ժամանակ սպանել է կասկածյալին, ով, ավելի ուշ պարզվել է, որ հրաձգության հետ կապ չուներ:
Տղամարդը, ով առևտրի կենտրոնում հրաձգություն է բացել, դեռ ազատության մեջ է, իսկ 21-ամյա երիտասարդը, ում ոստիկանությունը սպանել է առևտրի կենտրոնում, ամենայն հավանականությամբ, հրաձգության հետ որևէ առնչություն չունի:
Երիտասարդների միջև առևտրի կենտրոնում վեճ է բռնվել, որի ժամանակ ատրճանակից կրակել է 18-ամյա մի երիտասարդ: Ոստիկանները սպանել են Էմանտիկ Ֆիցջերալդ Բրեդֆորդ անունով տղայի, ով կռվի մասնակից է եղել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ կրակոցների հետ կապ չի ունեցել: Այժմ կրակոցներից տուժած երեք վիրավորները գտնվում են հիվանդանոցում: