Արարատ Միրզոյանն արձակուրդի ընթացքում փոխարինելու է Փաշինյանին, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում ներկայացնելու է ՀՀ-ն
ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արարատ Միրզոյանն արձակուրդի ընթացքում փոխարինելու է Հայաստանի Հանրապետության վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանին:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի N 412-Լ որոշման հավելվածի 1-ին կետը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետին` 2018 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ չվճարվող արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածում փոխարինելու է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը»,- ասված է համապատասխան որոշման մեջ:
Արարատ Միրզոյանն իր հերթին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում ներկայացնելու է ՀՀ-ն: