Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց (տեսանյութ)
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան
Քաղաքականություն

Ամոթ քեզ, Սասուն, «կազմաքանդվեցիր», հրամանատարից շուտ վերածվեցիր չինովնիկի

ԱԺ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Թալինում գտնվող «Իմ քայլը» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանն իր ելույթում կարծիք հայտնեց, թե հասարակությունը չի հասկանում հեղափոխության հաղթանակը․

«Ես չեմ վախենում ասել՝ այն հաղթանակը, որ հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը՝ ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։

Նախ, արդարության համար պետք է ասել, որ եթե հանկարծ հեղափոխության օրերին Արցախի ու Հայաստանի սահմանին սպառնար թշնամին, Միքայելյան Սասունն ու իր «դաշնակիցները» հազիվ թե կարողանային հեղափոխություն անել ու հաղթանակի հասնել։ Ամբողջ ազգը մեկ մարդու նման կլիներ սահմանին, քանի որ առանց այդ սահմանը պահելու, ու առավելևս առանց Արցախյան ազատամարտ ունենալու, հազիվ թե մենք հայրենիք ունենայինք․․․

Այնպիսի տպավորություն է, որ Միքայելյան Սասունի համար ավելի մեծ արժեք է ՀՀԿ-ի ձեռքից վերցրած իշխանությունն ու մասնավորապես իր որդու համար  «գրաված» աթոռը, քան երեկ, մեր քաջարի զինվորների արյան գնով վերադարձրած հողերը։

Եթե Սասուն Միքայելյանն ազատամարտիկ չլիներ ու մասնակցած չլիներ Արցախյան պատերազմին, ապա կարելի էր կասկածել նրա հայրենասիրությանը, գուցե նաև մտածեինք, որ դու դավաճան ես․․․ դու պատերազմի դաշտում ընկերներ ես կորցրել, ո՞նց կարող ես նման արտահայտություն անել...

Բայց նույնիսկ սա չէ ամենաողբերգականը, այլ այն, որ Սասունի այս արտահայտության իմաստը գուցեև չհասկանալով, անգիտակցաբար, բթացած վիճակում, կամ էլ չգիտես ինչ ազդեցությունների տակ, մարդիկ ծափահարեցին նրան․․․ ծափահարեցին՝ բացականչություններով։ Ողբալի է, ցավալի և անհավատալի՝ այս ո՞ւր ենք գնում այսպես անգիտակից վիճակով․․․

Ցավալի է, որ այդ պահին ոչ ոք գլխի չընկավ, որ ծափահարում է իր հարազատի՝ իր հոր, որդու, եղբոր, բարեկամի թափած արյունն անարգելու և արժեզրկելու համար․․․ Թե՞ իսկապես մտածեցին, որ Նիկոլը Մոնթեն է, նույնիսկ ժամկետային զինծառայություն չանցած Արարատն ու Արայիկը, Ավինյանն ու Մխիթարը՝ Դուշման Վարդանն ու Թաթուլ Կրպեյանն ու Լեոնիդ Ազգալդյանը: Վերջ տվեք խեղկատակությանը: 

Սա իշխանություն չէ, սա ամբոխավարություն է․․․ պոպուլիստական, անիրական ու անհեթեթ հայտարարություններով, ծափերի արժանանալով իշխանության եկան, ու հիմա շարունակում են նույն ոգով ու ոճով ծափեր կորզել ժողովրդից։

Հանուն պոպուլիզմի, հանուն ծափերի իր անցած ճանապարհն ու կորցրած ընկերներին ուրանալը՝ սրբապղծության նման մի բան է․․․

Իր ընկերոջ թափած արյունը հարգող ոչ մի ազատամարտիկ, ով գիտակցում է, թե ուր է գնացել, ինչի համար է պայքարել, ինչ ընկերներ է կորցրել ու ընդհանրապես, քանի կյանք է մնացել ազատամարտի դաշտում, երբեք նման արտահայտություն չպետք է աներ։ Այս ամոթալի հայտարարությունը Սասունի ոչ միայն պատիվ չի բերում, այլև գցում է նրա վարկանիշը։ Նա, ում կողքին զոհվել է իր ընկերը, պարզապես իրավունք չուներ նման հայտարարություն անել։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող․ Ինչպես Նիկոլը կասեր՝ կազմաքանդվեցի՛ր, Սասուն, ազատամարտիկից ու հրամանատար Սասունից շուտ վերածվեցիր չինովնիկի․․․

Ամո՛թ քեզ, Սասուն: 

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն 

Արիանա (Արմենուհի) Հովսեփյան