Երբ թիմն իսկապես պրոֆեսիոնալ է ու վճռական
Մինչ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ ակտիվորեն լծված են այս կամ այն նորաստեղծ կուսակցության դեմ պատվերով արշավ սկսելու անպատիվ գործին, այդ նորաստեղծ կուսակցություններից որոշների վարկանիշն աճ է արձանագրում երկրաչափական պրոգրեսիայով՝ մեծացնելով համախոհների և գաղափարախոսությունը կրողների և տարածողների բանակը:
Խոսքն այս պարագայում Հայաստանի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության մասին է, որը չնայած կազմավորվեց մի քանի ամիս առաջ, սակայն, ի տարբերություն քաղաքական հնաբնակների՝ կարողացավ նոր գաղափարներ ու թարմություն բերել հայաստանյան քաղաքական կյանք՝ պառլամենտում հայտնվելու դեպքում՝ այն դարձնելով իրապես բազմագույն:
Եվ ինչպես իր խոսքում է նշել կուսակցության պատգամավորի թեկնածուներից Հայկ Սուքիասյանը՝ Հայաստանի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» քաղաքական կազմակերպությունը լինելու է բացարձակապես մշակութային։
«Մենք ունենք հստակ պատկերացում, որ Հայաստանի քաղաքական կյանք պետք է վերադարձնենք մշակույթը։ Մեր կուսակցությունն ունի նաև հստակ քաղաքական, տնտեսական և մշակութային պլատֆորմ։ Առաջարկում ենք տնտեսական զարգացման այլ հարացույց՝ չափավոր լիբերալիզմի հարացույցը, որտեղ շուկան ազատ է, բայց պետությունն ունի կարգավորման հստակ դերակատարություն»,-հրավիրված ասուլիսներից մեկի ժամանակ ասել է քաղաքագետը:
Ի տարբերություն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող այլ ուժերի, որոնցից որոշներն իրենց դեմքերով ու գաղափարախոսությամբ ծեծված են ու շատ հին, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»-ը ստեղծվել է՝ խորհրդարան հասցնելու ազգային-պահպանողական գաղափարախոսություն, քաղաքականությունից գլուխ հանող պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք ունեն հստակ մեխանիզմ ու գործիքակազմ՝ խորհրդարանական մեծամասնությանը լինելու իրական այլընտրանք:
Եվ ինչպես կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է շեշտում՝«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»-ը փորձելու է մոռացնել մեր պետության քրեական անցյալը և գողական գործելաձևը, հետևաբար գողական գործելաոճով հայտնի որոշ քննադատների խորհուրդ ենք տալիս նախքան սլաքներն այս ու այն կողմ ուղղելը, մտածել այն իրական բարիքի մասին, որը կարող է ստեղծել այս ուժը:
Եվ վերջում որպես հավելում՝ չնայած դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններին չհասցրեցին պատրաստվել դեռ այդ մասին մայիս ամսից իմացող տարիների փորձ ունեցոող բազմավաստակ տարբեր կուսակցություններ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»-ը կարողացավ կարճ ժամանակամիջոցում կազմակերպվել ու մոբիլիզացվել՝ հաղթական քայլերով գնալով դեպի ընտրություններ. սա ևս խոսում է քաղաքական թիմի պրոֆեսիոնալիզմի ու վճռականության մասին: