Գործարքն ավարտված է․ Zlatan is coming
Արդեն մի քանի անգամ հայտնել ենք, որ բանակցություններն են տարվում, որպեսզի իտալական «Միլան»-ի նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը վերադառնա իր նախկին ակումբ։
Արդեն այսօր իտալական ամենահեղինակավոր սպորտային պարբերականները գրեցին, որ գործարքն ավարտված է։ Պարբերականներում խոսվում է նաև գործարքի մասին, ըստ որոնց՝ Իբրան Միլան քաղաքում կմնա 6 ամիս և կվաստակի 2,2 միլիոն եվրո։
Հավելենք, որ երեկ իր հարցազրույցում Իբրահիմովիչը նշել էր, որ իտալական ակումբն իրոք հետաքրքրվում է իրենով։