Wikipedia-ում Դոնալդ Թրամփի նկարի փոխարեն տեղադրվել է տղամարդու սեռական օրգանի նկար
Հանրահայտ Wikipedia-ի ադմինիստրացիան պայքարում է հաքերների դեմ, ովքեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նյութի մեջ նախագահի նկարի փոխարեն տեղադրել են ոչ պատշաճ նկար։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Wikipedia-ում տեղադրված է եղել Թրամփի նկարը՝ ամերիկյան դրոշի ֆոնին, որի փոխարեն հաքերները տեղադրել են տղամարդու սեռական օրգանի նկար։
Նկարը ժամանակ առ ժամանակ երևացել և անհետացել է Wikipedia-ից։Դա տևել է այնքան ժամանակ, քանի դեռ ընկերության աշխատակիցներն իմացել են ու պայքար սկսել հաքերների դեմ։
Ընդգծենք, որ վերջին շրջանում շատացել են բողոքները Թրամփի դեմ և այդ ամենն արտահայտվում է նմանատիպ միջոցներով։