Ռուսաստանում ձերբակալվել է սերիական մարդասպան, ով մեղադրվում է 3 աղջկա սպանության մեջ
Դոնի Ռոստովի 37-ամյա բնակիչը, ով մեղադրվում է 3 աղջիկների սպանության մեջ՝ ձերբակալվել է։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Մարդասպանը ձերբակալվել է հոկտեմբեր ամսին տեղի ունեցած աղմկահարույց սպանության շրջանակներում։ Այդ ժամանակ սպանվել էր Մարգարիտա Կուզմինովը։ Հանցագործը բռնաբարել և խեղդել էր իր զոհին, իսկ օրեր անց սուպերմարկետում հայտնաբերվեց 24-ամյա մեկ այլ աղջկա դիակ։
Տղամարդուն ձերբակալելուց հետո պարզ դարձավ, որ նա 2000 և 2001 թվականներին սպանել է ևս 2 աղջիկների։
Մարդասպանը զինվորական է, ունի կին և 2 երեխա։