Աբորիգենները նետ ու աղեղով հարձակվել են ու սպանել քրիստոնեություն քարոզող ամերիկացուն
Անդամանյան կղզիներում տեղաբնիկները սպանել են մի ամերիկացու, ով, ենթադրվում է, որ միսիոներ էր և քրիստոնեություն էր քարոզում:
Ձկնորսները, ովքեր ամերիկացուն տեղափոխել էին կղզիներ, պատմել են, որ տեղի աբորիգենները նետ ու աղեղով հարձակվել են նրա վրա ու սպանել, իսկ մարմինը թողել են ափին: Դեռևս չի հաջողվել տարհանել սպանվածի մարմինը, քանի որ տեղաբնակները ոչ մի շփում չունեն արտաքին աշխարհի հետ և շատ ագրեսիվ են:
Պաշտոնապես Հյուսիսային Սենտինելյան կղզիները, որտեղ տեղի է ունեցել դեպքը, գտնվում են Հնդկաստանի կազմում, սակայն Հնդկաստանը չի խառնվում տեղաբնիկների գործերին: Սպանվածը 27-ամյա Ջոն Ալեն Չոն է՝ ԱՄՆ Ալաբամա նահանգից, վերջինս մի քանի անգամ եղել է կղզիներում, որտեղ քարոզել է քրիստոնեություն։