Երբ մարդասպանների խիղճը տանջում է
Պարզվում է՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանից ստացած խոստումներն ու «դաբրոն» Ժիրայր Սեֆիլյանին այնքան դուխ են տվել, որ հիմա էլ Սեֆիլյանը ցանկանում է հանդիպել այն մարդկանց ընտանիքներին, որոնք գլխավտվեցին, այն կոնջը, ով որդուն հանձնեց հողին՝ Սեֆիլյանի ու իր «Ծռերի» անհեռատես քաղաքականության պատճառով:
Ժիրայր Սեֆիլյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է, թե ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը խոչընդոտում է իրենց` հանդիպելու ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների հետ:
Սեֆիլյանի այս հայտարարությանը կարճ ժամանակ անց հետևեց Ոստիկանության պատասխան հաղորդագրությունը՝ «Սեֆիլյանը ստում է» վերտառությամբ:
«Վերջին ատյանի ճշմարտության կեցվածք ընդունած Սեֆիլյանը բազմակի է ստում:
Նախ` Ոստիկանության պետը խնդիր չունի որևէ հարցում խոչընդոտելու զոհվածների ընտանիքներին: Պատճառը, կարծում ենք, լրացուցիչ պարզաբանման կարիք չունի:
Սեֆիլյանը հայտարարություն է անում Յուրի Տեփանոսյանի սպանության հանգամանքների մասին, որը որևէ փաստարկ ու հիմնավորում չունի և սնվում է զուտ իր երևակայությունից:
Ժիրայր Սեֆիլյանին կոչ ենք անում հիմնավորել իր բարձրագոչ հայտարարարությունը կամ էլ հրաժարվել մերկապարանոց մեղադրանքներ տարածելու գործելակերպից»,- նշված է հայտարարության մեջ:
Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպելու բնական ցանկություն չունի ՊՊԾ գնդի զավթման ժամանակ զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի մայրը։
Որդեկորույս մայրը ասել է, որ Օսիպյանին թող չխառնեն այս գործին. ինքը չի ցանկանում հանդիպել մարդասպանների հետ։
Հետաքրքիր է՝ ի՞նչ է մտածել Սեֆիլյանը. մի՞թե կարծում է, որ համաներվել է զոհվածների հարազատների ընտանիքի աչքերում:
Ի՞նչ է մտածել Սեֆիլյանը. գուցե սա քարոզարշավին իրեն խանգարող խոչընդո՞տ է, մարդասպանների պիտակն է փորձում մաքրել իր հովանավոյալ «Ծռերի» վրայից, քանի որ արդեն Փաշինյանից ունի «դաբրո» խորհրդարանում հայտնվելու համար:
Իսկ այն, որ նրանք «դաբրո»-ն ստացել են, փաստում են վերջին շրջանում «Ծռերի» ինքնավստահ հայտարարությունները, որ իրենք արդեն խորհրդարանում են, պարզապես՝ մնում է ճշտել, թե ինչ չափի ներկայացվածություն կունենան:
Փաստորեն, Սեֆիլյանին «Սասնա Ծռեր» ցինված խմբից «Սասնա Ծռեր» կուսակցության վերափոխման արդյունքում մեղքի զգացումը հանգիստ չի տալիս, և հանգիստ խղճով խորհրդարանում հայտնվելու համար նրանց զոհվածների ընտանիքի աչքերի մեջ նայել է դեռ պետք:
Իսկ կունենա՞ն նրանք այդքան խիզախություն: