Որևէ մեկը կարա՞ բացատրի, թե էս երթն ինչ իմաստ ունի. հիմա՞ ում ենք ինչ ապացուցում, ո՞ւմ ենք մերժում
Մարինե Մանուչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Որևէ մեկը կարա՞ բացատրի, թե էս՝ արդեն իսկ տրանսպորտային կոլապսի եզրին կանգնած քաղաքում Մասիվից սկսվող ու «գրեթե բոլոր վարչական շրջաններով» անցնող երթն ինչ իմաստ ունի։ Եթե ասեք շաբաթ օր ա, ծանրաբեռնված չի, ուրեմն դուք շաբաթ օրերին տնից դուրս չեք գալիս, ու չեք պատկերացնում, որ նույնիսկ կիրակի օրերին երթևեկությունը թեթև չի։ Հիմա ու՞մ ենք ինչ ապացուցում, ո՞ւմ ենք մերժում։ Լուրջ չեմ հասկանում»։