Պիզայի աշտարակն ուղղվում է
Հանրահայտ Պիզայի աշտարակն այլևս չի ընկնում: Այս եզրահանգմանն են եկել տեղի համալսարաններից մեկի մի խումբ ուսումնասիրողներ:
Խմբի կողմից կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ վերջին 20 տարում աշտարակը ոչ միայն չի թեքվել, այլև 4 սանտիմետր ուղղվել է:
Դա հաջողվել է վերջին շրջանում քաղաքային իշխանության կողմից կատարած պրոֆիլակտիկ աշխատանքների շնորհիվ: Մինչ այս, սկսած Պիզայի աշտարակի կառուցումից, այն տարեցտարի ավելի ու ավելի էր թեքվում: