Ո՞րն է աշխարհի ամենահզոր բանակ ունեցող երկիրը
Global firepower միջազգային կազմակերպությունը կազմել է աշխարհի ամենահզոր բանակն ունեցող երկրների ցանկը:
Ցանկը կազմելիս մասնագետները հաշվի են առել ավելի քան 50 տարբեր ցուցանիշ, այդ թվում՝ զենքերի արդիականությունն ու զանազանությունը, բանակում ծառայողների թիվը և այլ ցուցանիշներ:
Այս ամենը հաշվի առնելով՝ նախապատվությունը տրվել է միջուկային գերտերություններին: Առաջին տեղում է ԱՄՆ զինված ուժերը, որտեղ հաշվվում է 2 միլիոն ծառայող: ԱՄՆ զինված ուժերում առկա է ավելի քան 6000 տանկ, 13 հազար ինքնաթիռ, որից 2000-ը կործանիչներ, բանակի բյուջեն կազմում է շուրջ 647 միլիարդ դոլլար:
Երկրորդ տեղում ռուսական բանակն է՝3.5 միլիոն թվով, 4000 ինքնաթիռ, մոտավորապես 20 հազար տանկ և 352 ռազմական նավ ունի ռուսական բանակը: Բանակին տարեկան հատկացվում է շուրջ 47 միլիարդ դոլար:
Երրորդ տեղում Չինաստանն է: Լավագույն տասնյակում են հայտնվել նաև Հնդկաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Հարավային Կորեան, Ճապոնիան, Թուրքիան և Գերմանիան: