Կառլոս Գոնը հեռացվեց Nissan ընկերությունից
Կառլոս Գոնը, ով օրերս ձերբակալվել էր հարկերից խուսափելու մեղադրանքով, հեռացվել է Nissan ընկերության տնօրենների խորհրդից:
Կառլոս Գոնը ձերբակալվել է Ճապոնիայում: Ըստ մեղադրող կողմի՝ նա մի քանի տարի շարունակ միտումնավոր քիչ է ցույց տվել իր շահույթը, որպեսզի խուսափի հարկերից, ինչպես նաև ընկերության փողերն օգտագործել է անձնական նկատառումներով:
Նրա հետ միասին խորհրդից կհեռացվի նաև Գրեգ Քելլին, ով ևս մասնակցություն է ունեցել խարդախություններին:
Գոնը ղեկավարում էր նաև Renault-ի տնօրենների խորհուրդը: