19 կնոջ սպանած «Նովոսիբիրսկյան մոլագարը» դատապարտվեց ցմահ ազատազրկման
Նոյեմբերի 22-ին ռուսական դատարանը ցմահ դատապարտեց «նովոսիբիրսկյան մոլագար» մականվամբ Եվգենի Չուպլինսկին: 53-ամյա նախկին ոստիկանը մեղադրվում է 19 կնոջ սպանության մեջ:
Այս տարվա մարտ ամսին դատարանն արդեն դատապարտել էր նրան ցմահ ազատազրկման, սակայն ավելի ուշ Գերագույն դատարանը որոշումը չեղարկել էր, քանի որ դատարանը որոշ հանգամանքների քննություն չէր տարել:
Երկրորդ անգամ ևս դատարանը ցմահ ազատազրկման որոշում կայացրեց, որը մոլագարը կանցկացնի հատուկ ռեժիմի բանտում: Նա իր վայրագությունները սկսել էր դեռևս 1998 թվականին, երբ Նովոսիբիրսկի անտառներից մեկում հայտնաբերվեց գազանաբար սպանված ու անդամահատված կին: Ավելի ուշ էլի մարմիններ հայտնաբերվեցին և շուրջ 20 տարի ոստիկանությունը չէր կարողանում բռնել մարդասպանին: