Կալիֆոռնիայում կսկսվեն ջրհեղեղներ
Անտառային հրդեհներից տուժած Կալիֆոռնիային սպառնում է նոր բնական աղետ: Նահանգի հյուսիսում սկսվել են տեղատարափ անձրևներ, որոնք հնարավոր է հեղեղումների պատճառ դառնան:
Մի կողմից ուժեղ անձրևները կարող են փրկություն լինել նահանգի այն հատվածների համար, որտեղ դեռ շարունակվում են անտառային հրդեհները: Հրշեջները հույս ունեն, որ անձրևները կդանդաղեցնեն կրակի տարածումը և իրենք հնարավորություն կունենան այն վերջնականապես մարել:
Օդերևութաբաններն արդեն զգուշացրել են սողանքների վտանգների մասին:
Հատկապես դժվար է բոլոր նրանց համար, ովքեր հրդեհի հետևանքով կորցրել են իրենց տները: Մինչ այս պահը հարյուրավոր մարդիկ են բնակվում ժամանակավոր կացարաններում և վրաններում: