«Ցտեսությու՛ն, Ռուսաստան». Ուկրաինան «գնում է» ՆԱՏՕ
Ուկրաինան վերջնականապես հրաժեշտ է տալիս Ռուսաստանին:
Հենց նման ազդանշան է համարվել ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Ուկրաինայի վերջնական որոշումը: Ռադայում ելույթ ունենալիս այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, նա նաև հավելել է, որ իրենք չէին կորցնի Ղրիմը, եթե ՆԱՏՕ-ի անդամ լինեին:
«Ես համոզված եմ, որ եթե մենք ՆԱՏՕ-ի անդամ լինեինք, Ռուսաստանը երբեք չէր համարձակվի մեզնից անջատել Ղրիմը ու ներխուժել Դոնբաս»,-ասել է Ուկրաինայի նախագահը:
Ավելի վաղ Գերագույն Ռադան հայտարարել է, որ երկրի սահմանադրության մեջ պատրաստվում է փոփոխություն կատարել, որով կամրագրվի, որ Ուկրաինան քաղաքական ուղղությունը փոխում է դեպի Եվրոպական միություն և ՆԱՏՕ: