«Ժամանակ». ՔՊ որոշ թեկնածուներ համայնքապետերին գումարներ են տալիս. Փաշինյանը նրանց «ձեռքը կկտրի՞»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ապարանում հայտարարեց, որ կտրելու են ընտրակաշառք բաժանողների ձեռքը: Իհարկե, Փաշինյանը նշեց, որ դա ասում է փոխաբերական իմաստով՝ նկատի ունենալով, որ ընտրակաշառք բաժանողները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ: Բայց խոսքը ազդեցիկ է դառնում, երբ այն ամրապնդվում է գործով:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ նույնիսկ ՔՊ որոշ թեկնածուներ համայնքապետերին գումարներ են տալիս, որպեսզի վերջիններս իրենց համար ձայներ ապահովեն, եւ իրենք առաջ անցնեն ՔՊ-ի իրենց մրցակիցներից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում