«Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար նշանակված Ռազմիկ Մկրտչյանն այդ բաղձալի աթոռին հասավ բացառապես շանտաժով»
Գեւորգ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Զոռբայությամբ» եւ որ ամենակարևորն է շանտաժով Վարչական շրջանի ղեկավար։ Հարգելի Երեւանի քաղաքապետ Հայկ Մարության, արդյո՞ք տեղյակ եք, որ Ձեր կողմից այսօր արդեն պաշտոնապես Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար նշանակված Ռազմիկ Մկրտչյանն, այդ բաղձալի աթոռին հասավ բացառապես շանտաժով։ Մասնավորապես նա իր ընկերների միջոցով իսական հակահեղափոխություն էր խոստանում իրականացնել, եթե չնշանակվեր վարչական շրջանի ղեկավար։
Ձեզ դիմում եմ որպես Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, ակնկալելով, որ գուցե տեղյակ չեք, թե իրականում ինչու՞ եւ ովքե՞ր են ճանապարհ հարթել երիտասարդի համար։ Վստահ եղեք, որ այս գրառումը կիսում են վարչական շրջանի մեծ թվով բնակիչներ, ովքեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո հույս էին հայտնում, որ այլեւս հնում է մնացել ծանոթով, բարեկամով պաշտոնի նշանակվելու արատավոր երեւույթները։ Եթե Դուք իրապես գտնում եք, որ յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարեւոր է Ձեզ համար, ապա վերանայեք Ձեր որոշումը, հակառակ դեպքում կփաստեք, որ տեղի ունեցած նշանակումը շանտաժի արդյունք է։
Հարգանքներով՝ Գեւորգ Ստեփանյան
Երևանի քաղաքապետարան/Yerevan Municipality»: