Մեծ Բրիտանիայում շուն են ձերբակալել՝ ոստիկանին կծելու համար
Մեծ Բրիտանիայում ձերբակալել են մի շան, որը կծել է ոստիկանի։
Չորս ամսական շունը փախել էր տերերից։ Նա մի քանի օր շարունակ մտել է ավտոմեքենաների տակ, խանգարել երթևեկությունը, և երբ ոստիկանության ծառայողը փորձել է նրան հանել մեքենայի տակից, շունը 2 անգամ կծել է նրան։
Ոստիկանը լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն հիմա հիվանդանոցում է։ Շանը ձերբակալել են՝ 1991 թվականին ընդունված վտանգավոր կենանիների մասին օրենքով։
Շան տերերը նշում են, որ շունը վախից է կծել ոստիկանին։
Հիմա նրանք պայքարում են փաստաբանների հետ՝ իրենց շանն ազատելու համար։ Համացանցում արդեն իսկ սկսվել են ակցիաները. մարդիկ պահանջում են շնիկի ազատությունը։