Այս կիրակի Իտալիայում ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան իրենց կանանց հետ՝ կարմիր գույնով ներկված դեմքերով
Ֆուտբոլը սպորտաձև լինելուց բացի, նաև մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացնում։
Ինչպես տեղեկանում ենք իտալական սպորտային պարբերականներից, Իտալիայի առաջնության հերթական տուրում թիմերը խաղադաշտ դուրս կգան իրենց կանանց հետ և մի շարք ֆուտբոլիստներ իրենց դեմքին կկրեն կարմիր գույնի ներկ։
Ակցիայի նպատակն է աջակցել աշխարհում կանանց դեմ բռնության կանխարգելմանը։
Ընդգծենք, որ եվրոպական թոփ ակումբներն ու նրանց ֆուտբոլիստները հանդես են գալիս նաև ռասիզմի դեմ գովազդներում ու օգնում են քաղցկեղով հիվանդ երեխաներին։