Նեյմարն այլևս ոչ մի գրանդ ակումբի պետք չէ
Բրազիլացի Նեյմարը գնաց Փարիզ, որպեսզի գրավի աշխարհը, Եվրոպան, «Ոսկե գնդակը», սակայն իրականում նա այնտեղ աշխատում է միայն գումար։ Մի քանի անգամ նշել են, որ արքայական ակումբը ցանկանում է գնել բրազիլացուն, սակայն ինչպես իսպանական սպորտային պարբերականներն են նշում՝ Նեյմարը «Ռեալ»-ին այլևս չի հետաքրքրում։
Օրեր առաջ էլ կատալոնական թիմը հասկանալ տվեց, որ չեն ցանկանում Նեյմարին վերադարձնել։ Փաստացի ստացվում է, որ այս տղան այլևս գրանդ ակումբներին պետք չէ, քանի որ աշխարհի առաջնության ժամանակ բոլորը տեսան, թե իրականում ինչ կարող է անել Նեյմարը։ Ոչինչ։
Միայն ամառային տրանսֆերային պատուհանը ցույց կտա, թե որտեղ իր նոր կարիերան կփորձի սկսել նյութապաշտ տղան։