Ինտիմ առաջարկ, իսկ հետո՝ ծեծ ու ջարդ․ հայտնի մոդել Կիրա Մայերը չի դատապարտվի
Մոսկվայի քաղաքային դատարանը չեղարկել է Instagram-ի աստղ, մոդել Կիրա Մայերի դեմ որոշումը, ըստ որի, նա դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման՝ ոստիկանի դեմ բռնություն գործադրելու համար:
Գործն ուղարկվել է վերաքննության՝ որոշ հանգամանքներ բաց թողնելու պատճառով: Մեծ աղմուկ հանած դեպքը տեղի է ունեցել այս տարվա մայիսին: Ոստիկանը կանգնեցրել է աղջկան և ցանկացել է ակտ կազմել՝ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար:
Մոդելը փորձել է կաշառել ոստիկանին՝ առաջարկելով ինտիմ հարաբերություններ:
Երբ ոստիկանը հրաժարվել է առաջարկից, մոդելը մի քանի անգամ հարվածել է ոստիկանին՝ փորձելով խլել նրանից կազմված ակտը: