Ահասարսուռ դեպք՝ Էմիրություններում. կինը սպանել է իր ամուսնուն, ճաշ պատրաստել նրա մսից ու հյուրասիրել մարդկանց
Արաբական միացյալ էմիրություններում ապրող մարոկկացի կինը սպանել է իր սիրեկանին, այնուհետև մարմինն անդամահատել և բրնձով ճաշ պատրաստել սիրեկանի մսից:
Ճաշը հյուրասիրել է իր տանն աշխատող պակիստանցի բանվորներին: Ոստիկանությունը ենթադրում էլ որ կինն այդ քայլին է գնացել այն բանից հետո, երբ իմացել է, որ իր հետ համատեղ յոթ տարի ապրած տղամարդը պատրաստվում է ուրիշ կնոջ հետ ամուսնանալ:
Որոշ ժամանակ անց, երբ տղամարդը համարվում էր անհետ կորած և նրա որոնման աշխատանքներ էին տարվում, տղամարդու եղբայրը նրա նախկին կնոջ բլենդերում մարդու ատամ է գտնում, որից հետո կինը խոստովանում է սարսափելի իրողությունը: