Աչքերիդ թոզ են փչում. զինվորիս մահվան գործը բացահայտելու համար մատը մատին չեն տվել. որդեկորույս մայր (տեսանյութ)
Խաղաղ պայմաններում զոհված ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, վստահեցնում է՝ որդու մահվան գործի բացահայտման առնչությամբ ոչ մի փոփոխություն չի եղել:
«Աչքերին թոզ են փչում մենակ. գործը բացահայտելու համար մատը մատին չեն տվել, էնքան որ ցույց տան, թե մի բան են արել»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Իրինա Ղազարյանը:
Նա ցույց տվեց իր դիմումներն ուղղված վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանին, Պաշտպանության նախարարի ժ/պ Դավիթ Տոնոյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, գործով քննիչին ու այն պատկան մարմիններին, ովքեր ինչ-որ կերպ կարող են նպաստել գործի բացահայտմանը:
Իրինա Ղազարյանը նկատում է, որ իր դիմումների պատասխանները հուսադրող չեն:
Մանրամասները՝ տեսանյութում