ԱՍՈՒԼԻՍԻ ՀՐԱՎԵՐ. Ինչ է տեղի ունենում խուլերի միավորումում, և ինչու են իրավապահներն անհաղորդ
Նոյեմբերի 23-ին, ժամը 12:00-ին, «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերը կլինեն «Հայաստանի խուլերի միավորման» նախագահ Գրիգոր Գրիգորյանը և իրավաբան Արթուր Մկրտչյանը:
Թեման՝ իրավապահ համակարգի անհասկանելի վերաբերմունքը խուլերի միավորման ներսում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ:
Դեռ 2 տարի առաջ մոտ 100 խուլ հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով նախագահի հրաժարականը: Իրավիճակը ավելի քան լարված է միությունում:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը` Աբովյան փողոցից:
Հեռ. 093 05 33 88: