Բաղրամյան 26-ը վերադարձվեց ՀՀ նախագահին
Արձակված Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների մասին օրինագծին։
Դրանով առաջարկվում է նախագահի նստավայրը Մաշտոց 47-ից վերադարձնել Բաղրամյան 26:
Կողմ քվեարկեց 60 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ չկար։