Հերթը հասավ Հենրիխին․ Մխիթարյանը չի մտնում Էմերիի պլանների մեջ
Գալով «Արսենալ»՝ Ունաի Էմերին մեծ փոփոխություններ կատարեց։ Այդ փոփոխություններն արդեն կերևան այս ձմռանը, երբ թիմը կլքեն Արսեն Վենգերի կադրերը։ Արդեն հայտնել էինք, որ թիմից կհեռանա Ռեմսին, Կոսիելնին, Իվոբին։
Անգլիական պարբերականները նշում են, որ անգլիական ակումբը ցանկանում է գնել իտալական «Ռոմա»-ի թուրք ֆուտբոլիստ Ջենգիզ Ունդերին։
Այդ գործարքի կայանալու դեպքում Հենրիխը լավագույն դեպքում թիմում կմնա կես մրցաշրջան, որից հետո կամ նրան կհորդորեն նոր ակումբ գտնել, կամ էլ նա ինքը կգնա այդ քայլին։
Այս մրցաշրջանում Մխիթարյանն այդքան էլ չի տպավորում, ով իր ակտիվում ունի 2 գոլ և 3 գոլային փոխանցում։