Թեման փակված է․ Զլատան Իբրահիմովիչը մեկ ոտքով «Միլան»-ում է
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ քննարկվում է շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի՝ «Միլան» վերադարձի հարցը։ Այս թեմայով արդեն խոսել է նաև իտալական ակումբի տնօրեն Լեոնարդոն և նշել, որ Զլատանի վերադարձն այլևս երազանք չէ։ Լեոնարդոն նշել է նաև, որ մանրամասներ դեռ չի կարող հայտնել։
Հավելենք, որ շվեդ ֆուտբոլիստն ինքն էլ է ցանկանում վերադառնալ իտալական ակումբ, որտեղ 2 անհավանական մրցաշրջան է անցկացրել։
Ընդգծենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալ»-ը։