Կալիֆոռնիական ողբերգությունը՝ թվերով․ կա 84 զոհ և 699 անհետ կորած
Կալիֆոռնիայի անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Մահացածների մի մասի ինքնությունը դեռ պարզ չէ, և այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ։ Այս պահի դրությամբ կա մոտ 699 մարդ, ովքեր համարվում են անհետ կորած։
Հրդեհի կենտրոն է համարվում է Քեմփ քաղաքը, որտեղ այրված տարածքի շառավիղը կազմում է 500 կիլոմետր քառակուսի։
Այրվել է ավելի քան 12 հազար շենք ու շինություն, որոնցից 10 հազարը բնակելի տներ են։ Կալիֆոռնիայում դեռ արտակարգ դրություն է։