Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը սպառնում է 250 ժամ հանրային աշխատանքների դատապարտում
Արմեն Ջիգարխանյանի կնոջը, ով նաև դերասանի թատրոնի նախկին տնօրենն է, սպառնում է 250 ժամ հանրային աշխատանքների դատապարտում՝ դերասանի անձնական կյանքի մանրամասները հանրայնացնելու համար:
Սեպտեմբերին դատարանը սկսել է Ջիգարխանյանի նախկին կնոջ գործով դատավարությունը, նա չբացակայելու ստորագրություն է թողել, սակայն իր մեղքը չի ընդունում:
Ըստ մեղադրող կողմի՝ Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, թատրոնում գաղտնի տեսախցիկ է տեղադրել, որի միջոցով անձնական գաղտնիք է իմացել և որն էլ հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվել է: