Սկանդալային դեպք Գերմանիայում․ 57-ամյա տղամարդը թունավորել է իր ավելի քան 20 գործընկերոջ
Գերմանիայում սկսվել է սերիական թունավորման գործի դատական քննությունը: 57-ամյա տղամարդը մեղադրվում է իր գործընկերներին թունավորելու մեջ: Տուժածների թվի վերաբերյալ հստակ պատասխան չունի նույնիսկ ոստիկանությունը: Քննիչները մտադիր են շուրջ երկու տասնյակ մարմիններ արտաշիրիմել, մարդկանց ովքեր մահացել են վերջին 18 տարվա ընթացքում:
Խոսքը տեղի գործարաններից մեկի աշխատակիցներին է վերաբերում, որոնցից շատերի մոտ պարբերաբար սնդիկից թունավորումներ էին հայտնաբերվում, մի մասի մոտ երիկամներն էին դադարում գործել: Աշխատակիցներից ոմանք մահացել են քաղցկեղից, ինսուլտից և ինֆարկտից:
Աշխատակիցներից մեկը պատահաբար հայտնաբերել է, որ տանից բերված ուտելիքը, մինչ ընդմիջումը, տարօրինակ համ է ստանում և երբ կասկածներից հետո տեսախցիկ է տեղադրվել, ապա տեսել է՝ ինչպես է իր գործընկերներից մեկն ուտելիքին տարօրինակ փոշի խառնում: Ոստիկանությունը, խուզարկություն անցկացնելով, վերը նշված աշխատակցի տանը, հայտնաբերել է իսկական լաբարատորիա, որտեղ վերջինս թույներ է պատրաստել: Մինչ այսօր հայտնի չէ գործընկերներին թունավորելու դրդապատճառները: