Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. ՀայրապետյանԱսենք, ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք․ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ ՓաշինյանՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր ԱբրահամՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն (տեսանյութ)Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել, նրանցից մեկն անչափահաս էԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից ու եղբայրներից 11 800-ը աշխատանքի է ընդունվել․ Փաշինյան
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայի քաղցրահամ լիճը պատվել է մազութովԴատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունըԻսրայելցի զինվորները գնդակահարել են երկու անզեն պաղեստինցու և թաղել տրակտորով. Al-JazeeraՆերկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասինՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի դեմ. ՊուտինՆիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին․ ռևանշն անխուսափելի է․ ՊՆ նախկին փոխնախարար «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին. «Ժողովուրդ»Պրեմիերա․ «Նեմրա» - «The Fool Moon» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»Սպասվում է առանց տեղումների եղանակՓաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրեն հանդուրժում է. «Հրապարակ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». տնտեսագետ․ «Փաստ»Սիլվա Համբարձումյանը Հայկ Սարգսյանի եւ ԴԱՀԿ պետի դեմ հաղորդում է ներկայացրել. «Հրապարակը»Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Իշխանությունների ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»ՀՀ որոշ հատվածներում բուք, ձյուն և մառախուղ է․ կան փակ ճանապարհներԻնչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ «Հրապարակ»Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»ՀՀ կառավարությանը կոչ ենք անում կանխել Բաքվի «Անտիտեռոր» ֆիլմի ցուցադրությունը․ հայտարարություն ՀՀԿ-ն նախատեսում է երկրում ստեղծված իրավիճակը քննարկել Եկեղեցու հետ ԱՄՆ-ն այլընտրանք է առաջարկել Իսրայելին, սակայն Իսրայելը մերժել է այնԽղճի, համոզմունքի ու արժեքների պատանդ է Աշոտյանը, վաճառվող Հայրենիքի մի արարը․ պատգամավոր Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Փարիզ գործուղելու մասին Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին ԱՄՆ-ն իր հայտարարություններով ուշադրությունը շեղում է «Կրոկուսի» ահաբեկչությունից․ Պեսկով Սերբիային ծանր օրեր են սպասվում, Սերբիան կհաղթի. Ալեքսանդր ՎուչիչԱվելի քան 4300 բեռնատար Վերին Լարսում սպասում է սահմանն անցնելուն
ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքներով կնքել խաղաղության պայմանագիր
ԱԳՆ արձագանքը՝ ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության վերաբերյալ ադրբեջանական կողմի դժգոհությանը 15-օրյա ժամկետում վճարման դեպքում 30 % բոնուսը կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում ԱԳՆ-ից պարզաբանում են՝ ինչ ակնկալիքներ ունի հայկական կողմը ապրիլի 5-ին սպասվող հանդիպումից Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ ԵՄ առաքելությունը մեծ նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում․ Ալեն Սիմոնյան Ոսկեպար․ ճշմարտությունը՝ 1984թ․ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման մասին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Արագածոտնի գյուղում․ թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
Վազող տողեր

Մի օլիգարխի, որ թափ տայիք, էդ 50 մլն դոլարը կդնեիք բյուջե. Հայկ Բաբուխանյանը՝ Ֆինանսների փոխնախարարին

Ձեր կառավարությունը դեմ էր, որ մենք վարկեր վերցնենք և դրանք ծախսենք բյուջեի աջակցության համար՝ ինչպես Դուք եք ձևակերպում: Այսինքն՝ այդ վարկը վերցնում եք, որպեսզի բյուջետային ծախսերը փակվի՝ բաժանվեն թոշակներ, տրվեն սոցիալական նպաստներ: Ազգային ժողովի նիստում Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության միջև 2018-ի նոյեմբերի 9-ին կնքված «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագրի հաստատման հարցի քննարկման ժամանակ Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանին դիմելով՝ այդ մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

«Եթե այդպես է՝ ինչպե՞ս եք պատկերացնում՝ այդ վարկը հետո ինչի՞ հաշվին ենք վերադարձնելու, եթե դա կոնկրետ գործարանի ստեղծման համար չի վերցվում, ինչ-որ ձեռնարկության համար չի ստեղծվում, որը հետագայում արտադրանք կտա և այդ արտադրանքով կփակենք վարկի վերցրած բեռը, որը նորից ավելանալու է արտաքին պարտքի վրա, և երեք տարի հետո մեր պետությունը պետք է այդ վարկը փակի: Ինչո՞վ է փակելու»,- փոխնախարարին հարցրեց Բաբուխանյանը:

Հայրապետյանը նախ հաստատեց, որ գումարը 50 մլն ԱՄՆ դոլարի մասին է և որ, այո, այդ գումարը պարտքն ավելացնելու է 50 մլն դոլարով. «Ցանկացած  բյուջե, որը հաստատվում է դիֆիցիտով, նշանակում է՝ հաջորդ տարի մենք ունենալու մենք դեֆիցիտի չափով ավել պարտք ստանձնած: Այդ առումով՝ առաջիկա տարիներին նույնպես պարտքային միջոցները ստանձնվելու են, և այստեղ մի հանգամանք կա՝ կախված վարկի տեսակից: Կան նպատակային վարկեր, որոնք գնում են դեպի նպատակային ծրագրերը, այսինքն՝ ենթակառուցվածներին են ուղղվում: Կան վարկեր, որոնք ուղղվում ենք ընդհանուր բյուջետային ֆինանսական կայունությունը պահելու համար: Սա հենց այդ նպատակին ուղղվող բյուջետային աջակցության վարկ է»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ ապագայում նպատակ կա հրաժարվելու այդ վարկերից վարկ հնարավոր կլինի չվերցնել այն դեպքում, երբ սեփական եկամուտների էական բարձրացում տեղի ունենա: 

Արձագանքելով՝ Բաբուխանյանն այս անգամ հարցն այլ հարթություն տարավ՝ հնարավոր չէ՞ր որևէ օլիգարխի գրպանները թափ տալ ու այդ գումարը ստանալ. «Մի օլիգարխի, որ թափ տայիք, էդ 50 մլն-ը կդնեիք բյուջե: Խոսում ենք օլիգարխիայի դեմ, կոռուպցիայի դեմ պայքարի մասին: 50 մլն-ն ի՞նչ էր, որ չկարողացաք օլիգարխիայի, ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարում վերցնել, դնել բյուջե, որպեսզի այդ գումարը չծանրանա ժողովրդի ուսերին»,- ասաց Բաբուխանյանը՝ ձևակերպելով հարցը՝ արդյոք հնարավոր չէ՞ր կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքարից այդ 50 մլնը՝ ոչ մեծ գումարը, հայտնաբերել, բերել-դնել բյուջե, որպեսզի չավելացնեինք բյուջետային ծանրաբեռնվածությունը և արտաքին պարտքի բեռը: 

Փոխնախարար Հայրապետյանն էլ պատասխանեց, որ իհարկե, հնարավոր էր, բայց ռիսկային էր. «Իսկ եթե այդ 50 մլնը չկարողանայինք ունենալ ու առաջիկա երկու ամսում ունենայինք ֆինանսական ապահովման խնդիր: Ցանկացած կոռուպցիոն պայքարի, հարկային վարչարարության արդյունավետության միջոցով ստացված հնարավորությունները մեզ հնարավորություն կտան, որ այլևս քիչ ստանձնենք այն վարկային պարտավորությունները և պարտքի կառավարումը գնա դեպի նվազում»,- ասաց Ֆինանսների փոխնախարարը: