Փաշինյանի եղբորոդին ու ԿԳ նախարարը համոզեցին կարգին Հայկոյին. միջնորդել են թաղապետի պաշտոնի համար
NEWSPRESS.am-ն անդրադարձել է Շենգավիթի ՔՊ կառուցի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի տխրահռչակ պատմությանը: Ավելի ճիշտ, մինչ այս պահը տխուր էր այդ պատմությունը հենց այդ 26-ամյա երիտասարդի համար, ով ընդգրկվել է ՔՊ ընտրացուցակում ու նույն հաջողությամբ էլ դուրս թռել այդ ցուցակից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երիտասարդն այդ ցուցակում հայտնվել էր ոչ ավել, ոչ պակաս՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյան Նիկոլի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ջանքերով ու հովանավորությամբ: Եվ քանի որ վերջիններիս վրա ծանր էր նստել իրենց «պարտությունը» և Մկրտչյան Ռազմիկ անուն-ազգանունը ջնջվել էր ցուցակից, ուստի Փաշինյան Նիկոլի եղբորոդին ու Հարությունյան Արայիկն այս հարցով ներգրավել են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Ըստ մեր տեղեկույթունների՝ նրանք ասել են, որ Ռազմիկ Մկրտչյանի համար «վերևից է» հրահանգված:
Ի վերջո՝ Հայկ Մարությանը տեղի է տվել: Քաղաքապետարանի աղբյուրը մեզ հայտնեց, որ նա երեկ՝ նոյեմբերի 19-ին, կանչել է Ռազմիկ Մկրտչյանին իր մոտ: Մոտ մեկ ժամ զրույցից հետո նրան ասել է, թե «դուխով գնա, երկու օրից քեզ Շենգավիթի թաղապետ կնշանակեմ»:
Ահա այսպիսի «կարկանդակներ»՝ արդարություն, ազնվություն քարոզող ու առանց միջնորդի, ծանոթ-բարեկամի պաշտոններ խոստացող ՔՊ-ականների կողմից: Ու արդեն չի էլ քննարկվում, թե 26-ամյա երիտասարդից ինչ թաղապետ, ու ինչպես է նա պատկերացնում վարչական շրջանի ղեկավարումը, կարևորը նրա համար միջնորդել են ու «վերևից» դաբրոն ստացել: