ԱՄՆ-ում վաճառվել է Մերիլին Մոնրոյի ավտոմեքենան, վերնաշապիկն ու ականջօղերը
Ամերիկայի Միացյալ Նահանգներում աճուրդի է հանվել Մերիլին Մոնրոյին պատկանող «Ոսկե գլոբուս» մրցանակը: Մրցանակը 1961 թվականին հանձնվել է Մոնրոյին՝ որպես հեռուստալսարանի կողմից ամենասիրված դերասանուհի:
Աճուրդին այն վաճառվել է 250 հազար ԱՄՆ դոլարով: Նույն աճուրդին վաճառվել են նաև Մերիլին Մոնրոյի ականջօղերը, վերնաշապիկը և ավտոմեքենան:
Հայտնի աստղի մեքենան վաճառվել է 500 հազար դոլարով: Աճուրդին վաճառվել է նաև 1957 թվականին Մոնրոյի ստացած վարորդական իրավունքը, ինչպես նաև Playboy ամսագրի առաջին օրինակը, որում հայտնվել է Մոնրոն: